ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» կառուցման թեմային.
«Շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում՝ վերջին տասնամյակներում: Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մեծ սպորտի զարգացմանը, և նման լուրջ ֆինանսական ներդրումը դրա լավագույն ապացույցներից մեկն է»,-գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սպորտային համալիրի կառուցման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 500 մլն դրամ: