«Պորտուն» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Մուսա Մարեգային, ում պայմանագիրն ավարտվում է այս տարվա ամռանը.
««Պորտուն 29-ամյա մալիացուն առաջարկում է ևս 2 տարվա պայմանագիր, սակայն կողմերն առայժմ համաձայնության չեն գալիս»,-հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Հաղորդվում է, որ Մարեգան բանակցություններ է վարում «Ֆեներբախչեի» հետ, ինչպես նաև ֆուտբոլիստի գործակալն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է «Ռոմային»: