Բասկետբոլի Եվրասիական Լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը:
«Ալ Ռիյադին» տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը ու նվաճեց եզրափակչի ուղեգիր: Լիբանանի թիմը 101-83 հաշվով հաղթեց «Միցուբասկետին»:
Վաստակած 30 միավորով խաղում ամենաարդյունավետը «Բարսից» Արթուր Ուսկովն էր: Նա նաև 1 անգամ տիրեց անդրադարձին ու դարձավ 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ամենայն հավանականությամբ, եզրափակչի մյուս ուղեգիրը վաղը կվիճարկեն «Դվինն» ու «Վահագնի Սիթին»: