Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնետը խոսել է վալիացու ապագայի մասին.
Հիշեցնենք, որ վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ Բեյլն ասել է, որ ցանկանում է «Տոտենհեմից» վերադառնալ «Ռեալ»:
Բառնետի խոսքերով, Բեյլի՝ Մադրիդ վերադառնալու միտքը կոնտեքստից հանված է, քանի որ այս իրավիճակում դժվար է ասել, թե ամռանը որտեղ կլինի հարձակվողը: «Ռեալի» հետ Բեյլը մինչև 2022 թ. պայմանագիր ունի: Նախկինում կար ինֆորմացիա, որ «Ռեալը» ցանկանում է վաճառել Բեյլի տրանսֆերը:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրած 12 խաղում նա դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: