Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով չի հայտնվել «Սելտայի» դեմ խաղի հայտացուցակում:
Marca-ն հայտնում է, որ մինչ այս «Ռեալի» կազմում Բեյլը վնասվածքի պատճառով բաց է թողել 101 հանդիպում. սա 102-րդն է:
Ուելսցին Մադրիդում է 2013/14 մրցաշրջանից սկսած: Նախորդ մրցաշրջանը Բեյլը վարձավճարով անցկացրեց «Տոտենհեմի» կազմում: