«Ռեալը» ներկայացրել է իր թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղի համար: Թիմի հայտացուցակում չեն ընդգրկվել Էդեն Ազարն ու Գարեթ Բեյլը.
«Ռեալի» հայտացուցակը. Կուրտուա, Լունին, Լուիս Լոպես, Միլիտաո, Ալաբա, Վալյեխո, Նաչո, Մարսելո, Մենդի, Միգել, Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Վասկես, Կամավինգա, Բլանկո, Բենզեմա, Ասենսիո, Վինիսիուս, Ռոդրիգո, Մարիանո Դիաս:
«Շախտյոր»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 19-ին, Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: Խաղի մեկնարկը 23:00-ին է: «Ռեալը» 2 խաղից հետո 3 միավոր է վաստակել ու D խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Շախտյորը» 1 միավորով գտնվում է վերջին՝ 4-րդ հորիզոնականում:
🇪🇸 MADRID ✈️ KIEV 🇺🇦#UCL | #BOSSsports | @HUGOBOSS pic.twitter.com/D8OAS4E6al
— Real Madrid C.F. (@realmadrid) October 18, 2021