Այսօր՝ մարտի 26-ին «Սևան» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կողմից ստացել է արտոնագիր, ըստ որի կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմյեր լիգայի 2021/22 թվականների առաջնությունում։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ընթացքի մեջ գտնվող Առաջին խմբի առաջնությունում մեր թիմը ընթանում է աղյուսակի երկրորդ հորիզոնականում, և թիմի առջև առաջադրանք է դրված նվաճել VBET Հայաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

























































