Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, Լիխտենշտեյնի հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև այն հարցին՝ արդյոք հավաքականի 19-ամյա նորեկ Ժիրայր Շաղոյանը թիմին միացել է փորձառություն ձեռք բերելու և թիմի հետ մարզվելո՞ւ համար, թե՞ ամեն դեպքում նա խաղալու հնարավորություն կստանա առաջիկա երեք հանդիպումներում:
«Երբ հավաքական ես հրավիրում ֆուտբոլիստի, նշանակում է նա ունի արժանիքներ ու նրա հետ հույսեր ես կապում: Ընթացքում՝ մրցազաշարում, պարզ կդառնա, արդյոք նա խաղաժամանակ կստանա, թե ոչ»,- ասել է Կապառոսը:
ԲԿՄԱ-ի եզրային հարձակվողն ավելի վաղ հայտնել էր, որ հավաքականում գոլի հեղինակ դառնալու դեպքում այն կնվիրի իր հայրիկին: