Աշխարհի երկրորդ ռակետ, ճապոնուհի Նաոմի Օսական չի մասնակցի ATP-500 կատեգորիայի՝ Շտուտգարտի գրունտային մրցաշարին:
Այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները.
«Օսական, որն ի սկզբանե հանդիսանում էր մրցաշարի մասնակիցներից մեկը, Եվրոպայում գրունտային մրցաշրջանը կսկսի ավելի ուշ՝ մայիսին»,- ասել են կազմակերպիչները:
Վաղը Օսական առաջին խաղը կանցկացնի Մայամիի մրցաշարում՝ մրցելով ավստրալուհի Այլա Տոմլյանովիչի հետ: Օսական «Grand Slam»-ի 4, իսկ WTA-ի 7 մրցաշարերի հաղթող է:
Գերմանական Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարը կկայանա ապրիլի 19-ից 25-ը: Մասնակիցների թվում են աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին, Սիմոնա Հալեպը, Էլինա Սվիտոլինան, Արինա Սաբալենկոն, Վիկտորիա Ազարենկոն, Բելինդա Բենչիչը: Մրցանակային ֆոնդը 565,530 դոլլար է: