Սնոուբորդի աշխարհի 2003թ չեմպիոն ՝ ֆրանսիուհի Ժուլի Պոմագալսկին, մահացել է շվեյցարական Ալպերում ձնահոսքի պատճառով: Այս մասին հայտնում է Le Journal ֆրանսիական հրատարակությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, փրկարարները հայտնաբերել են նաև ուղեկցորդ Բրունո Կուտելիի դին:
Ըստ Delauphine-ի, մեկ այլ ֆրանսիական հրատարակության, Շվեյցարիայի Ուտի կանտոնում գտնվող Ստայնհալեր շրջանի լանջից իջնելու ժամանակ, Պոմագալսկու հետ միասին, մահացել են ևս երկու հոգի, որոնց անունները չի նշվում։