Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Յուվենտուսն» ազատվեց Ալեգրիից, որը վերջին 20 կամ 30 տարում լավագույն ֆուտբոլն էր ցուցադրում Իտալիայում: Նա մի խնդիր ուներ՝ Ռոնալդուն: Պորտուգալացին խնդիր դարձավ նաև Սարիի ու Պիռլոյի համար: «Յուվենտուսն» արդեն «վառվել» է անցած տարի, քանի որ Սարին չկարողացավ գտնել քիմիան Ռոնալդուի և մի քանի այլ խաղացողների հետ: Ինչո՞վ է հիմա ակումբը զբաղված. վարձում է մի մարզչի, որը նույնպես ցանկանում է ֆուտբոլ խաղալ,ու թողնում է Ռոնալդուին, որը դրա համար խոչընդոտ է հանդիսանում:
Եթե դուք որոշել եք որոշակի ոճով ֆուտբոլ խաղալ, ապա Ռոնալդուն չի համապատասխանում: Նրան պետք է տալ գնդակը, որպեսզի նա գոլ խփի՝ մտածելով իր ռեկորդների մասին: Ռոնալդուն այլևս այն չէ, ինչ՝ 4 տարի առաջ»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: