«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է թիմի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Եգիպտացի ֆուտբոլիստը երրորդ անընդմեջ ամիսն է ստանում այս մրցանակը: Այս անգամ նա քվեարկության ընթացքում առաջ է անցել Կուրտիս Ջոնսից և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից:
Փետրվարին 28-ամյա Սալահը «Կարմիրների» կազմում անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 3 գոլի հեղինակ:
Այս խաղերում «Լիվերպուլը» տարել է 2 հաղթանակ եւ կրել 4 պարտություն: