«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Մայկա Ռիչարդսը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության մասին «Չելսի»:
«Կարծում եմ՝ այս թիմը բացարձակ ամեն ինչ ունի: Այն լուծել է պաշտպանության հետ բոլոր խնդիրները: «Տորթի վրայի բալը» կարող է դառնալ միայն հարձակվողը:
Նրանք փորձեցին Վերներին, փորձեցին Հավերցին, բայց այնպիսի զգացողություն չկա, որ այդ հարցը փակված է: Եթե գնեն Հոլանդին, սարսափելի մրցակից կդառնան»,-Ռիչարդսի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: