«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոսել է խտրականությունների դեմ։
«Ռասիզմտ, անտիսեմիտիզմը չարիքի տեսակներ են, նրանք տեղ չունեն մեր աշխարհում։ Ես ամեն անգամ շոկի մեջ եմ ընկնում, երբ ստանում եմ մեր խաղացողների հանդեպ ռասիստական արտահայտությունների օրինակներ։
Խայտառակություն է, որ այսպիսի իրականությունը ոչ միայն մեր խաղացողների համար է, այլ բոլորի, ովքեր առերեսվում են այդ վիրավորանքներին։
Եթե մենք՝ որպես ակումբ կարող ենք փոխել իրավիճակն այս խնդիրներում՝ անտիսեմիտիզմի ու ռասիզմի դեմ պայքար ու հանդուրժողականության խթանում, ապա ես լցված եմ վճռականությամբ աջակցելու այդ ամենին ու ունենանալու իմ ներդրումը հնարավոր միջոցներով»,-Աբրամովիչի խոսքն է մեջբերում Forbes-ը։