«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արձագանքել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությանը, որի արդյունքում անգլիական թիմի մրցակիցը «Ռեալն» է։
«Ոգևորիչ է։ Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այդ խաղերին։ Ընդամենը 2 տարի առաջ էր, որ մենք հանդիպեցինք նրանց ու դա բարդ երեկո էր մեզ համար։ Այնպես որ նրանց հետ նորից խաղալու շանս ստանալը հիասքանչ է։
Կարծում եմ՝ սա առաջին դեպքն է, երբ մենք հանդիպում ենք նրանց, ու Կրիշտիանու Ռոնալդուն այնտեղ չէ, ու նաև երևի թե առաջին դեպքն է, որ այնտեղ չէ նաև Գարեթ Բեյլը։
Բայց Սերխիո Ռամոսը դեռ այնտեղ է, Ռաֆայել Վարանը, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը, Կազեմիրոն, Դանի Կարվախալը, Կարիմ Բենզեման դեռ այնտեղ են»,-ասել է Կլոպը «Լիվերպուլի» պաշտոնական կայքի հետ զրույցում։