Մարզական բժիշկ Խոսե Գոնսալես Պերեսը վախենում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը չի կարողանա վերադառնալ խաղադաշտ, եթե համաձայնի կոճի երրորդ վիրահատությանը:
«Ազարի համար կոճի երրորդ վիրահատությունը շատ ռիսկային է: Հնարավոր է, որ նա այլևս չի կարողանա ֆուտբոլ խաղալ», — մեջբերում է բժիշկ Պերեսին Madrid Xtra-ն:
Այժմ բելգիացին ապաքինվում է վնասվածքից: Վերականգնման համար հավանական ժամանակը մեկ ամիս է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վիրահատության դեպքում 30-ամյա Ազարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և, հավանաբար, Եվրո-2020-ը: