«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնք հրավեր են ստացել ազգային հավաքականներից։
«Ես չեմ տնօրինում իրավիճակը։ Ես կցանկանայի, որ իմ բոլոր տղաները գնային իրենց հավաքականներ, որովհետև ինձ դուր է գալիս, երբ իմ ֆուտբոլիստները ելույթ են ունենում ազգային թիմերում։ Դա հպարտություն է իրենց համար ու առավելություն ակումբի համար։ Այնպես որ մեզ դուր է գալիս, երբ նրանք գնում են հավաքականներ։
Միևնույն ժամանակ մենք չէինք ցանկանա, որ նրանք բոլոր 3 խաղերին մասնակցեին, բայց դա մեր ձեռքում չէ։ Մենք ոչինչ ասել չենք կարող»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում The Independent-ը։