«Ռեալն» ու Բելգիայի հավաքականի տեսակետները, կապված վնասվածք ստացած կիսապաշտպան Էդեն Ազարի հետ, չեն համըկնում։
«Ռեալը» հանդես է գալիս կոնսերվատիվ բուժման կողմ, ինչը Ազարին թույլ կտա մոտ 1 ամսից վերադառնալ խաղադաշտ ու Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղերում օգնել թիմին։
Բելգիայի հավաքականը պնդում է, որ խաղացողը վիրահատության ենթարկվի։ Նրանց կարծիքով՝ վիրաբուժական միջամտությունը կլուծի խաղացողի խնդիրները, որը այդ դեպքում մարզավիճակ կհավաքի Եվրոպայի առաջնության համար։
Ազարն ինքը դեռևս չի որոշել բուժման մեթոդը։ Հիմա բե;գիացին Լոնդոնում է, որպեսզի անկախ գնահատական ստանա այն մասին, թե արդյոք կոճի հետ իր խնդիրը չէ վերջին ժամանակների բոլոր մկանային վնասվածքների պատճառը։