Տոկիո-2020-ի կազմակերպիչները մարտի 22-ին կքննարկեն օտարերկրյա հանդիսականների մուտք գործելու հարցը:
Հանդիպմանը մասնակցելու են միջազգային օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների, Ճապոնիայի կառավարության, Տոկիոյի վարչակազմի և խաղերի կազմկոմիտեի ղեկավարները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում մտադիր չեն ընդունել այլ երկրներից ժամանած երկրպագուների։ Երկրի քաղաքացիների շրջանում ևս նույն տեսակետն է ձևավորված։
Երկիր մուտք գործելու իրավունք ունեն Ճապոնիայի քաղաքացիներն ու այն օտարերկրացիները, որոնք երկարաժամկետ վիզա ունեն։