Ժոան Լապորտան, որպեսզի պաշտոնապես սկսի աշխատանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում, պետք է մոտ 124,6 մլն եվրոյի չափով ներդրումներ երաշխավորի, ինչը կազմում է ակումբի բյուջեի 15%-ը։ Այս մասին հայտնում է Diari Ara-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Պրիմերայի ղեկավարությունը մինչև վաղը՝ մարտի 17-ը, պետք է ստանա ֆինանսական երաշխիքները։ Նշվում է, որ այս պահին Լապորտան ու նրա տնօրենների խորհուրդը չունի այդ երաշխիքները։ Պակասորդը կազմում է մոտ 70 մլն եվրո։ Այդ միջոցները պետք է տրամադրվեն Audax Renovables ընկերության կողմից, որի ղեկավար Էդուար Ռոմեուն պետք է փոխարինի Ժաումո Ժիրոյին «Բարսելոնայի» փոխնախագահի պաշտոնում՝ ֆինանսական հարցերի գծով։ Հաղորդվում է, որ Լապորտան զգուշանում է Ռոմեուին նման իշխանություն տալ ու դիտարկում է անհրաժեշտ միջոցները ստանալու այլ տարբերակներ։
Հիշեցնենք՝ Լապորտան հաղթել է «Բարսելոնայի» նախագահի՝ մարտի 7-ին կայացած ընտրություններում։ Նա ստացել էր ձայների 54,28%-ը (30 184)։