Repubblica-ն հայտնում է, որ առաջիկայում «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Լա Լիգա:
21-ամյա խաղացողի խաղն Ա Սերիայի այս մրցաշրջանի գլխավոր իրադարձություններից մեկն էր:
«Ֆիորենտինան» նոր պայմանագիր է նախապատրաստում սերբ ֆուտբոլիստի համար, բայց հավանականություն կա, որ Վլահովիչը շուտով կտեղափոխվի Մադրիդ: Աղբյուրը հայտնում է, որ «Ռեալը» հետաքրքրված է հարձակվողով:
Վերջերս իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Միլանը» ևս հետաքրքրված է սերբ հարձակվողի ծառայություններով։
Վլահովիչը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։