Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիտ Էդեն Ազարը այսօր չի մասնակցել թիմի մարզմանը, հայտնում է Marca- ն:
Աղբյուրի համաձայն, բելգիացի խաղացողը հնարավոր է բաց թողնի Չեմպիոնների լիգայում «Ատալանտայի» հետ պատասխան հանդիպումը:
Հաղորդվում է նաեւ, որ պաշտպան Սերխիո Ռամոսը մարզվել է առանց սահմանափակումների:
«Ռեալ»-«Ատալանտա» հանդիպումը կկայանա վաղը։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով , ոչ ոքին՝ 3,75 իսկ «Ատալանտայի» հաղթանակը՝ 3,45։