Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղում, որում վերջինս հեթ-տրիկ է ձևակերպել (3-1):
«Ռոնալդուն, ինչպես և բոլորը, զայրացած էր «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով, բայց նա բոլորին պատասխանեց խփած երեք գոլերով, և սա է, որ նշանակություն ունի:
Մենք միայն կարող ենք կենտրոնանալ սեփական արդյունքների վրա, և վերջում տեսնել, թե որտեղ կհայտնվենք»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսն» ընդունեց «Պորտուին» և լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթանակ տարավ: Առաջին խաղում «Պորտուն» 2-1 հաշվով հաղթանակ էր տարել, այնպես որ դիմակայությունն ավարտվեց ընդհանուր 4-4 հաշվով: Պորտուգալացիները դուրս եկան հաջորդ փուլ հյուրընկալվելիս խփած 2 գոլերի շնորհիվ: