Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ» վերադարձը այս օրերին մարզական մամուլի գլխավոր թեմաներից էր։ Նրան անդրադարձել է նաև «Յուվենտուսի» տնօրեն Ֆաբիո Պարատիչին։
«Կրիշտիանուն «Յուվենտուսի» ապագան է լինելու, դա միանշանակ է։ Ես համոզված եմ դրանում։ Կրիշտիանուին կազմում ունենալը պատիվ է։ Մենք վայելում ենք նրա ներկայությունն ու ուրախ ենք ունենալ այսպիսի չեմպիոններ մեզ հետ»,-ասել է Պարատիչին Sky Sports-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Ռոնալդուի շուրջ խոսակցություններին անդրադարձել էր նաև «բիանկոներիների» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն։ Նա ասել էր, որ դա նորմալ է, երբ Ռոնալդուի մասին այսպիսի շշուկներ են լինում։
Հիշեցնենք, որ «Ռեալում» մտադիր չեն հետ վերադարձնել Ռոնալդուին։