12.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Գվարդիոլան կարող է վերադառնալ ֆուտբոլ՝ ՄՅՈՒ-ում ստեղծված իրավիճակի պատճառով

    Սկանդալ. Մանչեսթեր Յունայթեդի աստղերի միջև վեճ է բռնկվել ինքնաթիռում

    Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

    Սուպերհամակարգիչը հաշվարկել է Բարսելոնայի և Ռեալի չեմպիոնության շանսերը Լա լիգայում

    Ես և Մելիքյանը հետևում ենք նրան և ուզում ենք հրավիրել հավաքական․ Յուրա Մովսիսյանը՝ հնարավոր նորեկի մասին

    Մբապեն վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասները

    Նախընտրում եմ վաղը ես գոլ չխփեմ, միայն թե թիմը հաղթի․ Կոնոմիսը` Հայաստանի դեմ խաղի մասին

    Հայաստանի դեմ խաղը մեզ համար եզրափակիչի պես է․ Ապոստոլոս Մանցիոս

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Ըմբշամարտի ԱԱ. Մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

        Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

        Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը վերջին վայրկյաններին պարտվեց և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Գվարդիոլան կարող է վերադառնալ ֆուտբոլ՝ ՄՅՈՒ-ում ստեղծված իրավիճակի պատճառով

            Սկանդալ. Մանչեսթեր Յունայթեդի աստղերի միջև վեճ է բռնկվել ինքնաթիռում

            Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

            Սուպերհամակարգիչը հաշվարկել է Բարսելոնայի և Ռեալի չեմպիոնության շանսերը Լա լիգայում

            Ես և Մելիքյանը հետևում ենք նրան և ուզում ենք հրավիրել հավաքական․ Յուրա Մովսիսյանը՝ հնարավոր նորեկի մասին

            Մբապեն վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասները

            Նախընտրում եմ վաղը ես գոլ չխփեմ, միայն թե թիմը հաղթի․ Կոնոմիսը` Հայաստանի դեմ խաղի մասին

            Հայաստանի դեմ խաղը մեզ համար եզրափակիչի պես է․ Ապոստոլոս Մանցիոս

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

              Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

              Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

                Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

                Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

                Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

                Ըմբշամարտի ԱԱ. Մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

                Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

                Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը վերջին վայրկյաններին պարտվեց և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

                  Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

                  Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

                  Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

                  Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Լավագույնները․ կարծրատիպերը հաղթահարող Մարթան․ Կիսաշրջազգեստով Պելեն

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  21.03.21 / 12:11
                  0

                  Անցած երկու տասնամյակում կանանց ֆուտբոլի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը մեծ թռիչք է ապրել։

                  Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում կան գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից. նորվեգացի Ադա Հեգերբերգը, ավստրալացի Սամանտա Քերը, անգլիացի Լյուսի Բրոնզը, ամերիկացիներ Ալեքս Մորգանը և Մեգան Ռապինոն: Այնուամենայնիվ, այսօրվա մեր հերոսը առանձնանում է բոլորից:

                  Ծանոթացեք՝ Մարթա Վիեյրա դա Սիլվա, կամ պարզապես՝ Մարթա։

                  35-ամյա բրազիլուհին 21-րդ դարի առաջին տասնամյակում մեծ նվաճումների ու տիտղոսների է հասել, իսկ համաշխարհային հռչակ է ձեռք բերել 2004-2008 թվականներին: Խաղալով շվեդական «Ումեում» ՝ Մարտան հասավ եզակի արդյունքի ՝ 103 խաղում դառնալով 111 գոլի հեղինակ: Ցածրահասակ (162 սանտիմետր) և ճարպիկ հարձակվողն իր տեխնիկայի համար ստացել է «Կիսաշրջազգեստով Պելե» մականունը: Իսկ նրա գոլերով ու հնարքներով կարելի է անվերջ հիանալ․․․

                  Մարթան ֆուտբոլային կայունության զարմանալի օրինակ է: Նա Մեսսիի և Ռոնալդուի հետ միասին վերջին 13 տարվա ընթացքում «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում առավել հաճախ ընդգրկված լավագույն ֆուտբոլիստների թոփ-3-ում է, իսկ 2006-ից 2010 թվականներին նա աշխարհում ընդհանրապես հավասարը չուներ:

                  2010-ին նա ստացավ հինգերորդ անընդմեջ «Ոսկե գնդակը», իսկ 2018-ին կրկին ճանաչվեց աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստը: Այս ամբողջ ընթացքում տարբեր ֆուտբոլիստներ մրցանակներ էին ստանում, բայց Մարթան միշտ երկրպագուների սրտերում էր: 2019-ի ամռանը տեղի ունեցավ եզակի իրադարձություն. Ֆուտբոլիստուհին դարձավ բացարձակ ռեկորդակիր աշխարհի առաջնություններում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում՝ խփած գոլերի քանակով: Ավելի վաղ առաջին տեղը 16 գնդակով զբաղեցնում էր գերմանացի Միրոսլավ Կլոզեն: Մարթային հաջողվեց գերազանցել այս ցուցանիշը և խփել նախ 17-րդ, իսկ հետո 18-րդ գոլերը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում:

                  Դժվար է պատկերացնել, բայց աշխարհի ամենաֆուտբոլային երկրներից մեկում `Բրազիլիայում, որի տղամարդկանց ազգային հավաքականները հինգ անգամ նվաճել են Աշխարհի գավաթը, կանանց ֆուտբոլը արգելված է եղել շուրջ 38 տարի: Որոշումը, որը սահմանում էր, որ «կանայք իրավունք չունեն զբաղվել այնպիսի մարզաձևերով, որոնք չեն համապատասխանում իրենց բնական բնույթին», ընդունվել է 1941 թվականի ապրիլին: Վառարանի մոտ գոգնոցով կնոջ կերպարը շատ ավելի ներդաշնակ էր թվում այդ ժամանակ:

                  Այնուամենայնիվ, առաջին տասնամյակի ընթացքում ոչ ոք չի հետևել բանաձևի կատարմանը: Կանայք շարունակում էին ֆուտբոլ խաղալ, նույնիսկ մրցումներ էին կազմակերպում և «շրջում» երկրով: Պաշտոնապես արգելքը սկսել է գործել 1959 թվականին ՝ տղամարդկանց ազգային հավաքականի առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց մեկ տարի անց: Դժվար է հավատալ, բայց մի քանի տասնամյակ (մինչև 1979 թ.) մի երկրում, որը պարզապես պաշտում էր ֆուտբոլը, չկար ոչ մի կանանց ակումբ: Ավելին, նույնիսկ հրամանագրի չեղարկումից հետո անվստահությամբ և նույնիսկ ագրեսիվությամբ էին վերաբերվում աղջիկներին և կանանց, ովքեր ցանկանում էին նմանվել Պելեին և Ժաիրզինյոյին:

                  «Ընտանիքս ինձ չի աջակցել: Նրանք շատ երկար ժամանակ չէին ընդունում իմ հոբբին, առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ դեռ կարծում էին, որ աղջկա տեղը ֆուտբոլային խաղադաշտում չէ», — համարյա քառասուն տարի անց՝ 2018-ի մարտին, ասել է Մարթան BBC Brazil-ին տված հարցազրույցում:

                  Երբ Մարթան մեկ տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին: Մայրը ստիպված էր շատ աշխատել, ուստի նա դստերը ուղարկեց տատիկի մոտ: Այնտեղ էին նաև նրա զարմիկները, որոնք, իհարկե, չէին կարող չխաղալ ֆուտբոլ: Եվ Մարթան ևս չէր կարող չխաղալ նրանց հետ, չնայած հարևանների ագրեսիվ հայացքներին, որոնք վրդովված ասում էին. «Ո՞ւր է նայում նրա մայրը»:

                  «Ես սկսեցի խաղալ մոտակա քաղաքի տղաների թիմում, և երկու տարի անընդմեջ հաղթեցինք մրցաշարում: Բայց մի օր մեկ այլ թիմի մարզիչը որոշեց վերջնագիր ներկայացնել․ եթե ես շարունակեմ խաղալ, նրանք դուրս կգան մրցաշարից: Ուստի ինձ վտարեցին: Ինչու՞ է մարդկանց համար այդքան դժվար ընդունելը, որ ես ի ծնե տաղանդ ունեմ, և որ ֆուտբոլ խաղալն ինձ ուրախացնում է»,— պատմում է Մարթան:

                  Երբ Մարթան դարձավ 14 տարեկան, նրան հրավիրեցին խաղալ Ռիո դե Ժանեյրոյում ՝ իր հայրենի Դոիս Ռիաշուսից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա, այսինքն ՝ ավտոբուսով երեք օր հեռավորության վրա:

                  «Սիրելի 14-ամյա Մարթա: Ես գիտեմ, թե ինչ ես մտածում այս ավտոբուս նստելիս: Ես գիտեմ, թե ինչպես ես քեզ զգում: Ես գիտեմ, թե որքան վախեցած ես … Մի մտածիր դրա մասին», — սա նամակի սկիզբն է, որը հետագայում Մարթան գրել է ինքն իրեն: Ամեն անգամ կարդալիս նա դեռ լաց է լինում․ «Կարծես թե վերադառնամ այդ կանգառ», — խոստովանում է Մարթան:

                  Ռիո տեղափոխվելուց երեքուկես տարի անց Մարթան միացավ Բրազիլիայի Օլիմպիական հավաքականին, որից հետո նա հեռացավ կարիերան շարունակելու Շվեդիայում և կնքեց իր առաջին մեծ պայմանագիրը: Որպես «Ումեոյի» խաղացող, բրազիլացին հաղթեց Չեմպիոնների լիգան, ապա առաջին անգամ ճանաչվեց ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող: Նրա ակումբային կարիերան, ընդհանուր առմամբ, բավականին հաջող էր: Միևնույն ժամանակ, դեռ հնարավոր չի եղել կրկնել Բրազիլիայի տղամարդկանց հավաքականի հաջողությունները ազգային ընտրանու կազմում:

                  Այս առումով Մարթան ավելի շատ նման է Լիոնել Մեսսիին, քան Պելեին: Բրազիլիայի ընտրանու հետ նա նույնպես մեկ անգամ է հասել Աշխարհի գավաթի եզրափակիչ, և ճիշտ այնպես, ինչպես Արգենտինայի ազգային հավաքականը 2014-ին, բրազիլացիները 2007-ին պարտվեցին Գերմանիային:

                  Մարթան երկու անգամ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել Բրազիլիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի հետ (Աթենք 2004 և Պեկին 2008)։

                  2007-ի հուլիսին Մարթան և Բրազիլիայի կանանց հավաքականը 68,000 հանդիսականների առջև հաղթեցին «Մարականա» մարզադաշտում անցկացվող Պանամերիկյան խաղերում: Բրազիլացի երկրպագուները նրան համեմատեցին մեծն բրազիլացու՝ Պելեի հետ, նրան անվանելով «կիսաշրջազգեստով Պելե»: Ինքը՝ Պելեն, համաձայն էր այս համեմատության հետ: Մարթան պատմել է, որ «ֆուտբոլի արքան» զանգահարել է իրեն հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար, և որ նա ուրախ է լսել, որ պատմության մեջ ամենամեծ խաղացողներից մեկը հետևում է իր խաղերին: Դրանից հետո նրա ոտնահետքը դրոշմվեց մարզադաշտի բետոնե ծածկույթին՝ դարձնելով նրան առաջին կինը, ով արժանացավ այդ մեծ պատվին:

                  Մարթան մասնակցեց ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի 2007 թ. Գավաթի խաղարկությանը։ Եզրափակչում Բրազիլիան 2-0 հաշվով պարտվեց Գերմանիային: 2007 թվականի կանանց աշխարհի առաջնությունում Մարթան նվաճեց «Ոսկե գնդակը», որպես լավագույն խաղացող, իսկ «Ոսկե խաղակոշիկը» ՝ որպես մրցաշարի լավագույն ռմբարկու յոթ գոլով:

                  Եվրոպայում Մարթան հանդես է եկել միայն Շվեդիայի առաջնությունում․ ի դեպ, նա շատ ազատ շփվում է շվեդերենով և անգլերենով։ Բացի «Ումեոյից», որի կազմում նա հանդես է եկել 2004/08 թթ, նա խաղացել է նաև «Տիրեսո» և «Ռոսենգարդ» ակումբներում։ Այդ ընթացքում նա հասցրել է հանդես գալ նաև բրազիլական «Սանթոսում» և ամերիկյան «ԼԱ Սոլ», «Գոլդ Փրայդ» և «Վեսթերն Նյու Յորք» ակումբներում, իսկ 2017 թվականից հանդես է գալիս «Օրլանդո Փրայդում»։

                  2016թ նա ընդգրկվել է 100 ամենահաջողակ կանանց ցուցակում ըստ BBC-ի։ 2019թ Աշխարհի առաջնությունում նա դարձավ ևս մեկ ունիկալ ռեկորդի հեղինակ․ նա միակ ֆուտբոլիստն է (թե տղամարդկանց, թե կանանց շրջանում), ով գոլ է խփել 5 ԱԱ-ներում։

                  «Փոփոխությունների հասնելու համար պետք է պայքարել, պետք է անել քո գործն այնպես, որ գործնականում մարդկանց ապացուցես, որ կանանց ֆուտբոլը հնարավոր է: Իրականում տղամարդկանց և կանանց ֆուտբոլը ըստ էության նույն բանն է: Մենք խոսում ենք ճիշտ նույն ցանկության մասին `ցույց տալու ամենալավը, ինչ դու ունակ ես, երեխաների համար օրինակ դառնալու նույն ցանկության մասին, որպեսզի նոր սերունդը կարողանա ընդունել այն, ինչը նախկինները չեն ընդունել»,- ասել է Մարթան:

                  Երիտասարդ ֆուտբոլիստուհիներից շատերը, ովքեր այսօր համարվում են գերմանական, բրազիլական կամ անգլիական ֆուտբոլի «հույսեր», խոստովանում են, որ մանկության տարիներին նրանք երազում էին լինել հենց Մարթայի նման․․․ Միգուցե շուտով ականատես կլինե՞նք «նոր Մարթայի» վերելքին ֆուտբոլային երկնակամարում․․․

                  Վար Բաբայան

                  Շարքի նախորդ մասերը․

                  Մարմնամարզության արքայադուստրը՝ Սիմոնե Բայլս

                  GALLERY

                  Թեգեր: Մարթա
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մարթան՝ Օլիմպիական խաղերի ռեկորդակիր

                  21.07.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Գվարդիոլան կարող է վերադառնալ ֆուտբոլ՝ ՄՅՈՒ-ում ստեղծված իրավիճակի պատճառով

                  00:30 / 12.11.26

                  Սկանդալ. Մանչեսթեր Յունայթեդի աստղերի միջև վեճ է բռնկվել ինքնաթիռում

                  00:10 / 12.11.26

                  Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

                  23:40 / 11.11.26

                  Սուպերհամակարգիչը հաշվարկել է Բարսելոնայի և Ռեալի չեմպիոնության շանսերը Լա լիգայում

                  23:10 / 11.11.26

                  Ես և Մելիքյանը հետևում ենք նրան և ուզում ենք հրավիրել հավաքական․ Յուրա Մովսիսյանը՝ հնարավոր նորեկի մասին

                  22:40 / 11.11.26

                  Մբապեն վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասները

                  22:06 / 11.11.26

                  Նախընտրում եմ վաղը ես գոլ չխփեմ, միայն թե թիմը հաղթի․ Կոնոմիսը` Հայաստանի դեմ խաղի մասին

                  21:40 / 11.11.26

                  Հայաստանի դեմ խաղը մեզ համար եզրափակիչի պես է․ Ապոստոլոս Մանցիոս

                  21:15 / 11.11.26

                  Մեր յուրաքանչյուր խաղացող ուժերի 100 տոկոսը պետք է թողնի դաշտում․ Բանդիկյանը` Կիպրոսի դեմ խաղի մասին

                  20:40 / 11.11.26

                  Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան

                  20:18 / 11.11.26

                  Ահազանգ Ֆրանսիայի հավաքականում․ ինչո՞ւ է Մբապեն բաց թողել Իտալիայի դեմ խաղից առաջ վերջին մարզումը

                  19:02 / 11.11.26

                  Պարտության մատնեց հարազատ Լիվերպուլին ու հեռացավ. Ֆեներբահչեն հրաժեշտ է տվել Դիրկ Կայտին

                  18:15 / 11.11.26

                  🎥 Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ֆրանսիային

                  17:05 / 11.11.26

                  Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

                  16:10 / 11.11.26

                  🎥 Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am-ը պարզաբանում է ստացել ՀՖՖ-ից

                  15:06 / 11.11.26

                  🎥 Մ17. Հայաստան — Ֆրանսիա․ ուղիղ հեռարձակում

                  14:53 / 11.11.26

                  Բառերը չենք հասկանում, բայց ձայնի տոնից ամեն ինչ պարզ է. Կուբարսին՝ Ֆլիկի զայրույթի պոռթկումների մասին

                  14:15 / 11.11.26

                  Նրանք շանս չունեն. Կրոսը բացահայտել է Բարսելոնայի գլխավոր խոցելի կողմը ՉԼ-ում

                  13:20 / 11.11.26

                  Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում

                  12:15 / 11.11.26

                  Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները

                  11:25 / 11.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  Կարդալ ավելին

                  ՀԱՐԻ ՔԵՅՆԸ՝ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

                  02:50 / 27,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Կարդալ ավելին

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.