«Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոփը կարող է շուտով փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է express.co.uk-ը:
28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Տոտենհեմը»:
Հաղորդվում է, որ «Բարնլին» պատրաստ է խաղացողին բաց թողնել 50 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:
Ակումբի հետ գործող ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառ: