«Նորվիչ Սիթին» մտադիր է եւս մեկ մրցաշրջանով երկարաձգել «Տոտենհեմի» կիսապաշտպան Օլիվեր Սկիպիի վարձակալության պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Sun-ը:
Ըստ աղբյուրի՝ «Նորվիչը» 20-ամյա կիսապաշտպանին համարում է թիմի առանցքային դեմքերից մեկը:
Ֆուտբոլիստը «Նորվիչ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը: