«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Էլչեի» հետ խաղում (2-1):
Այս գոլերը ֆրանսիացու համար դարձել են 183-րդն ու 184-րդը Լա Լիգայում: Ընդհանուր առմամբ նա մրցաշարում 372 հանդիպում է անցկացրել:
Պրիմերայում խփած գոլերի քանակով Բենզեման հավասարվել է Դավիդ Վիլյային (184 գոլ 352 խաղում) և նրա հետ կիսում է ռմբարկուների ցանկի 12-րդ հորիզոնականը:
Լա Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում է Լիոնել Մեսսին՝ 463 գոլով: