Լա Լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Էլչեին» ու հաղթանակ տարավ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 61-րդ րոպեին․ հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանի Կալվոն։ 73-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով թիմին։
Մադրիդցիները 57 միավորով բարձրացան 2-րդ հորիզոնական։ «Էլչեն» 17-րդն է։