Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Տուլայի «Արսենալը» ընդունել էր ԲԿՄԱ-ին։
42-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Վլադիսլավ Պանտելեևը։ 45-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ալեքսանդր Լոմովիցկին։ Խաղավերջում ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկավ հայազգի Նաիր Տիկնիզյանը, որը նոր էր մտել փոխարինման։
Խաղն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով՝ 2-1։