Ղազախստանի առաջնության առաջին տուրում «Աստանան», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը, հյուրընկալվել էր «Տուրանին»։
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ «Աստանան» երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հաղթական հաշիվը պահել չկարողացավ։ Հյուրերի կազմում աչքի ընկան Մարին Տոմասովը և Աբզալ Բեյսեբեկովը։ Տանտերերի կազմում գոլերը գրանցեցին Տանատ Նուսերբայեվը և Մարդան Տոլեբեկը։
Հայաստանի հավաքականի խաղացողներ Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» մեկնարկային կազմում էին ու մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։ Հարոյանը խաղավերջում նաև դեղին քարտ ստացավ։