Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը մեկնաբանել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի վերադարձը կորտ։ 39-ամյա թենիսիստը այս շաբաթ մասնակցեց Դոհայի մրցաշարին։
«Մենք կիսվել ենք տպավորություններով այլ խաղացողների հետ, ու կարող եմ ասել, որ երևի թե մեզնից շատերը մեկ տարվա դադարից հետո դժվար թե կարողանային երկու անգամ կորտ դուրս գալ։ Իսկ Ռոջերը գրեթե 40 տարեկան է, ու այդ ամենի հետ, նա ոչ միայն վերադարձավ այլ նաև ցույց տվեց, որ կարող է խաղեր հաղթել։
Ես ուզում եմ ևս մեկ անգամ խաղալ Ֆեդերերի հետ մինչև նա կավարտի կարիերան։ Նրան դիմակայելը միշտ շատ հետաքրքիր է։ Ես երեք անգամ պարտվել եմ նրան, բայց այդ ժամանակ իմ խաղամակարդակը զգալիորեն ցածր էր»,-Մեդվեդևի խոսքն է մեջբերում ATP-ի մամուլի ծառայությունը։
Առաջիկա երկուշաբթի Դանիլ Մեդվեդևը կարիերայի ընթացքում առաջին անգամ կբարձրանա ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղ։