«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան դեռևս չի կողմնորոշվել ապագայի հարցում, հաղորդում է Le10Sport-ը։
Ավստրիացին շաբաթներ առաջ հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բավարիայից» ազատ գործակալի կարգավիճակով, սակայն դեռևս պարզ չէ, թե որտեղ կշարունակի կարիերան Ալաբան։
Նրա ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենն» ու «Ռեալ Մադրիդը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբան ցանկանում է նոր թիմում խաղալ դաշտի միջին հատվածում։ ՊՍԺ-ում պատրաստ են նրան տալ այդ հնարավորությունը։