«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է transfermarketweb.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 30-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Դարպասապահի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ գործում է մինչեւ 2023 թվականի հունիս: Դե Խեայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո:
Ավելի վաղ լուրեր կային, որ Դե Խեային ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն: