Գործակալ Պանի Զահավին, որը ներկայացնում է «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի շահերը, մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխությունը.
«Բանավոր համաձայնության ենք եկել «Բարսելոնայի» հե՞տ. ճիշտ չէ»,- Զահավիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալաբան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել 28-ամյա ավստրիացու գործակալի հետ:
Ալաբայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: