«Ռեալն» ուզում է ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնը։
Ինչպես հաղորդվում է՝ մադրիդյան ակումբը Կազեմիրոյին փոխարինելու տարբերակներ է փնտրում։ Այդ դերի գլխավոր թեկնածուն «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն է։ Իվուարցու պայմանագիրը «րոսոներիների» հետ ավարտվում է 2022-ի ամռանը, բայց կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր գործարքի վերաբերյալ։
Կեսյեն մեկ անգամ չէ, որ նշել է, որ կուզենար մնալ «Միլանում», բայց «Ռեալի» կողմից հետաքրքրվածությունը կարող է ստիպել խաղացողին փոխել որոշումը։