«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը կիսվել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Լայպցիգի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով:
«Ես հինգ հազար անգամ ասել եմ, որ մենք այդքան չէինք սիրի ֆուտբոլը, եթե ոչ ոք չկարողանար այն դիտել մարզադաշտում: Մեզ պակասում է երկրպագուների աջակցությունը խաղադաշտում: Մեր խաղադաշտում այնպիսի մթնոլորտ է, որը դժվար թե գտնեք աշխարհի որևէ տեղ:
Սա արդարացում չէ մեր վատ աշխատանքի համար:
Ինչպե՞ս մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան: Երկու պատճառ. նախ՝ մեր խաղամակարդակը, և երկրորդ՝ ֆուտբոլը, որպես այդպիսին: Միշտ հնարավորություն կա հաղթելու հաջորդ խաղում: Մենք անցկացրեցինք ընդամենը առաջին խաղը, մեզ սպասում է երկրորդը: Ես չեմ կասկածում մեր ներուժին: Մենք միշտ պայքարելու ենք», — մեջբերում է Կլոպի խոսքերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Լիվերպուլի»՝ 2:0 հաշվով հաղթանակով:
«Լիվերպուլ»-«ՌԲ Լայպցիգ» հանդիպումը կկայանա այսօր, հանդիպման մեկնարկը՝ ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 2,70 գործակցով , ոչ ոքին՝ 3,65 իսկ «Լայպցիգի» հաղթանակը՝ 2,65։