«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ու կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ են դաշտ վերադառնալուն։
Cope-ի փոխանցմամբ՝ երեկ կայացած մարզմանը ո՛չ Ռամոսը, ո՛չ Ազարը չեն մարզվել, սակայն իսպանացին պատրաստ կլինի դաշտ դուրս գալուն Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում։
Ինչ վերաբերվում է Ազարին, ապա բելգիացին ևս ցանկանում է ապաքինվել մինչև ՉԼ-ի առաջիկա խաղը, սակայն Զիդանը ռիսկի չի դիմելու նրա հարցում։
Հիշեցնենք, որ Ազարի ապաքինումը սպասվածից երկար ընթացավ։