Մադրիդի «Աթլետիկոն» արձագանքել է «Ռեալի»՝ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ այս թիմերի միջև խաղում մրցավարներից ունեցած դժգոհությանը: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:
«Նրանք քննադատում են անգամ իրավացի որոշումները: Ոմանք պարզապես սովորել են, որ քամին միշտ իրենց օգտին պետք է փչի»,-ասվում է ակումբի՝ Թվիթերում տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ դրվագներից մեկում գլխավոր մրցավարը 11-մետրանոց չնշանակեց «Աթլետիկոյի» դարպասին այն բանից հետո, երբ գնդակը դիպավ նրան խաղացողի ձեռքին: «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ, ինչպես նաև ակումբի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն այս առիթով արտահայտեցին իրենց դժգոհությունը:
«Աթլետիկոն» 25 տուրից հետո 59 միավոր է վաստակել ու գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով 3 միավորով: «Ռեալը» 54 միավորով երրորդն է: Ընդ որում, «Աթլետիկոն» մեկ խաղ պակաս է անցկացրել: