«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է շարունակել աշխատել Ուկրաինայում:
Ուկրաինացի լրագրող Օլեգ Յաշչուկը Instagram-ում հայտնել է որ «Հանքափորների» ներկայացուցիչներն արդեն կապվել են իտալացի մասնագետի հետ:
Այսպիսով, ամռանը «Շախտյորից» կարող է հեռանալ Լուիս Կաստրոն, ով ակումբ էր եկել 2019-ի հունիսին: Անցած մրցաշրջանում պորտուգալացին թիմը հասցրեց ՈՒՊԼ ոսկե մեդալների և դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:
Ալեգրիի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որի հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն: