Մարզական հետաքննությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է 2000 թվականին ծնված հեռանկարային ֆուտբոլիստների ցանկը, որը գլխավորում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Նրան հետևում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսն ու դորտմունդցիների հարձակվող Էրլինգ Հոլանդը:
2000 թվականին ծնված խոստումնալից ֆուտբոլիստների տասնյակն այս տեսքն ունի՝
1. Ջեյդոն Սանչո («Բորուսիա», Դորտմունդ)
2.Ալֆոնսո Դևիս («Բավարիա»)
3. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա», Դորտմունդ)
4. Սվեն Բոտման («Լիլ»)
5. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
6. Պեդրու Նետու («Վուլվերհեմփթոն»)
7.Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
8. Ֆերան Տոռես («Մանչեսթեր Սիթի»)
9. Դեյան Կուլուշևսկի («Յուվենտուս»)
10. Ջոնաթան Դևիդ («Լիլ»):