ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկաարությունն է ներկայացրել իր պահանջները՝ նոր պայմանագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեն տարեկան նվազագույնը 35 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է պահանջում, ինչը համապատասխանում է Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի պայմաններին: Նշվում է, որ փարիզցիները դժվար թե բավարարեն Մբապեի պահանջներն ու հավանական է՝ կնախընտրեն վաճառել նրա տրանսֆերը պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, այսինքն՝ այս ամառ: Ընդ որում, ՊՍԺ-ն հարձակվողի համար ցանկանում է նվազագույնը 200 մլն եվրո ստանալ:
Մբապեի տրանսֆերի հիմնական հավակնորդներն են «Բարսելոնան» և «Ռեալը», որոնք կփորձեն այդ գումարը հասցնել 150 մլն եվրո-ի: Իր հերթին՝ «Մանչեսթեր Սիթին» կհրաժարվի մասնակցել Մբապեի համար պայքարին: