«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հրավիրվել է Եգիպտոսի ազգային հավաքական ՝ Աֆրիկայի Ազգերի գավաթի ընտրական փուլի խաղերին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Բացի Սալահից, հավաքական են հրավիրվել նաև «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ Նենին, «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Մահմուդ Տրեզեգեն:
Եգիպտոսի ազգային հավաքականը մարտի 25-ին հանդիպում կանցկացնի Քենիայի ազգային ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին մրցելու է Կոմորոսի ազգային ընտրանու հետ: