Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի վերջին խաղը «Տոտենհեմի» և «Քրիսթալ Փելասի» միջև: Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 4-1 հաշվով ջախջախիչ հաղթանակով:
«Տոտենհեմի» կազմում երկուական գոլ իրենց ակտիվում գրանցել են Հարի Քեյնն ու Գարեթ Բեյլը: «Քրիսթալ Փելասի» կազմում միակ գնդակը խփել է Քրիստիան Բենտեկեն:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի սաները իրենց միավորների թիվը հասցրել են 45-ի և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն են զբաղեցնում: «Քրիսթալ Փելասը» 34 միավորով 13-րդ տեղում է: