Ռուսաստանի Կիրովում անցկացված ալպինիզմի (սառցադաշտային) աշխարհի գավաթի բոլոր մրցանակները վերցրել Ռուսաստանի հավաքականի ներայացուցիճները:
«Դժվարություն» կարգում կանանց շրջանում լավագույնը Դարիա Գլոտովան էր, երկրորդ տեղը զբաղեցրեց Մարիա Տոլոկոնինան, երրորդը`Եկատերինա Վլասովան: Տղամարդկանց մեջ առաջինից երրորդ տեղերը գրավել են Նիկոլայ Կուզովլևը, Իլյա Կուրոչկինը և Գեորգի Դուպլինսկին:
Տղամարդկանց շրջանում «արագության» կարգում առաջին տեղը զբաղեցրեց Անտոն Նեմովը, երկրորդը ՝ Դանիլա Բիկուլովը, երրորդը ՝ Վլադիսլավ Յուրլովը: Կանանց շրջանում Նատալիա Սավիցկայան նվաճեց ոսկի, Իրինա Դուբովցևան ՝ արծաթ, Ալյոնա Վլասովան՝ բրոնզ:
Մարտի 5-7-ը Կիրովի «Տրամպլին» մարզահամալիրում կայացավ ալպինիզմի աշխարհի գավաթի խաղարկությունը: 2000 թվականից Կիրովի մարզը սառցե ալպինիզմի համաշխարհային մրցումների անցկացման վայրերից մեկն է: Կիրովի «սառույցը» նվաճելու էին եկել աշխարհի 13 երկրների շուրջ 70 մասնակիցներ(Չեխիա, Հունգարիա, Իրան, Իսրայել, Հնդկաստան, Ղազախստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեդիա , Շվեյցարիան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան):