Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները իտալական «Ինտերի» հետ, հաղորդում է Gazetta dello Sport-ը։
Դանիացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել «ներաձուրիների» հետ և պատրաստ է չորս տարվա պայմանագիր կնքել միլանյան ակումբի հետ։
Ակումբերի միջև բանակցությունները շարունակվում են։ «Տոտենհեմը» 20 միլիոն եվրո է ակնկալում ստանալ տրանսֆերից, մինչդեռ «Ինտերում» վստահ են, որ կարող են ավելի քիչ գումարով ձեռք բերել Էրիկսենին։
Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենի պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին։