Գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայան վերադառնում է մարզիչ Էթերի Տուտբերիձեի թիմ։ Այդ մասին հայտարարվել է ռուսական Առաջին ալիքի եթերում:
«Ալյոնա Կոստորնայան կրկին մարզվելու է Էթերի Տուտբերիձեի հետ», — ասել է հաղորդավար Եկատերինա Անդրեևան:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայան չորեքշաբթի այցելել է «Սամբո -70» մարզական-կրթական կենտրոնի «Խրուստալնի» մասնաճյուղ, РИА Новости-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
ործակալության տվյալներով՝ մարզիկը եկել էր սահադաշ ՝ քննարկելու Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբ վերադառնալու հավանականությունը:
Հուլիսին Կոստորնայան Տուտբերիձեի թիմից տեղափոխվեց Եվգենի Պլյուշչենկոյի թիմ: Երբ նրան խնդրել էին մեկնաբանել հնարավոր տեղափոխության մասին տեղեկատվությունը, Կոստորնայան ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ինքը չի քննարկում այս թեման: