Forbes ամսագրի ռուսալեզու կայքը հրապարակել է 100 հավակնորդների անունները`10 տարբեր անվանակարգերում մինչև 30 տարեկան առավել խոստումնալից 30 ռուսաստանցիների ցուցակում ընդգրկվելու համար:
«30-ը մինչև 30»-ի ցուցակում ընդգրկված մարզիկների թվում են հոկեյիստ Արտեմիյ Պանարինը, գեղասահորդուհի Ալյոնա Կոստորնայան, թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, լողորդ Անտոն Չուպկովը, բռնցքամարտիկ Դմիտրի Բիվոլը, հեռացատկորդուհի Անժելիկա Սիդորովան, ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆեդոր Չալովը, Ռուսաստանի հավաքականի բասկետբոլիստուհի Մարիա Վադեևան և կիբերսպորտսմեններ Մարկ Դանիլովը (Ֆորտնիտ) և Կիրիլ Միխայլովը (CS:GO):
Կոստորնայան Եվրոպայի չեմպիոն է և «Գրան պրի» սերիայի եզրափակչի հաղթող: 28-ամյա Պանարինը NHL-ում ամենաբարձր վարձատրվող ռուս հոկեյիստն է: 24-ամյա Մեդվեդևը US Open-ի եզրափակչի մասնակից է և ATP յոթ մրցաշարերի հաղթող է: