Ռուսաստանցի գեղասահորդուհի Ալյոնա Կոստորնայան նկարագրել է իր գործընկերներ Ալեքսանդրա Տրուսովային, Աննա Շչերբակովային և Ալինա Զագիտովային:
«Սկսենք Սաշայից: Նա անսասան է: Աննան իսկական մտավորական է: Ալինան անկոտրում է։ Ինչ էլ որ լինի, ոչինի չի կարող կոտրել նրան։ Ինչպես իր ցուցադրական ելույթը Survivor-ում:
Աննայից ես երբեմն վարվեցողության կանոններ եմ սովորում: Քանի որ ոչ բոլորն են սիրում իմ ոճը, նրանք համարում են այն շատ գռեհիկ: Երբեմն հարցազրույցում իմ խոսքերի համար քննադատվում եմ երկրպագուների կողմից, Աննան ավելի ճշգրիտ է խոսում այս առումով:
Ալինայից սովորեցի զսպել իմ հույզերը: Կան դեպքեր, երբ դրանք պետք է ցուցադրվեն, և կան դեպքեր, երբ ավելի լավ է դրանք թաքցնել: Եվ ես դեռ սովորում եմ այդ շեմը պահպանել», — մեջբերում է Կոստորնայային Business Online-ը։