Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկ-2»-ը հյուրընակվելիս մրցել է ԲԿՄԱ-ի հետ և 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տարել:
Նշենք՝ «Փյունիկ-2»-ի կազմում հաղթական գոլը հեղինակել է Սամվել Գասպարյանը՝ հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:
ԲԿՄԱ — «Փյունիկ-2»` 2:3
Գոլերը՝ Վրեժ Չիլոյան (0:1), Ժիրայր Շաղոյան (1:1), Նարեկ Գրիգորյան (2:1), Վրեժ Չիլոյան (2:2), Սամվել Գասպարյան (2:3)
Այս հանդիպումից հետո «Փյունիկ-2»-ն իր միավորների թիվը հասցրել է 10-ի ու Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ ԲԿՄԱ-ն շարունակում է գլխավորել այն՝ 34 միավորով:
Հիշեցնենք՝ տուրի մյուս խաղում «Վեստ Արմենիան» 3-1 հաշվով առավելության էր հասել «Ուրարտու-2»-ի նկատմամբ:
19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի՝